ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են ընդհանուր առմամբ 7 անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է Տվերսկայայի տարածքում գտնվող չորս ԱԹՍ, Մոսկվայի տարածքում գտնվող երկու ԱԹՍ և Բելգորոդի շրջանի տարածքում գտնվող մեկ ԱԹՍ», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: