Հայաստանում Ռուսական մարդասիրական առաքելության աշխատանքին նվիրված մամուլի ասուլիս

Հունիսի 28-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Ռուսական մարդասիրական առաքելության մասին պատմող ասուլիս։
Sputnik
Հունիսի 27 - ին Ռուսական մարդասիրական առաքելությունը ջրհեղեղի հետևանքով տուժած Լոռու մարզ հասցրեց 7 տոննա մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: Իսկ մեկ օր առաջ Հանքավանի «Լուսաբաց» մանկական ճամբարում Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների երկրորդ հերթափոխը ավարտեց իր հանգիստը։ Այս նախագիծն իրականացվել է Ռուսական մարդասիրական առաքելության կողմից Երևանում Ռուսական տան աջակցությամբ և «Ռոսատոմ» կորպորացիայի ֆինանսական մասնակցությամբ։
Կատարած աշխատանքների և ապագա ծրագրերի մասին հունիսի 28-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում մանրամասն կպատմեն.
Ռուսական մարդասիրական առաքելության առաջատար փորձագետներ Վիկտորիա Բիլոուսովան ու Արսենիյ Պրոնինը և Հայաստանում Ռուսական մարդասիրական առաքելության համակարգող Անի Միշելը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։