Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի հավաքականը տարավ 5 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի արդյունքով, մեկում էլ պարտվեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվեց Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը, և Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը դարձավ փոխչեմպիոն։
Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում էր երկրորդ տեղը։
Մեր հավաքականը վերջին տուրում հաղթանակի հասավ Ավստրիան ներկայացնող շախմատիստների քառյակի նկատմամբ, բայց մրցաշարին աղյուսակում առաջ գնալ չհաջողվեց, քանի որ հաղթանակ տոնեց նաև առաջատարը՝ Իսրայելի հավաքականը։
Մեր թիմում Էմին Օհանյանն ու Բենիկ Ագասարովը հաղթեցին, Ռոբերտ Փիլիպոսյանն ու Արսեն Դավթյանը ոչ-ոքի խաղացին։
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է «11th Cherry Blossom Classic» մրցաշարի հաղթող
Այսպիսով` 7 տուրից հետո Հայաստանի հավաքականը տարավ 5 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի արդյունքով, մեկում էլ պարտվեց։ Հանրագումարում մեր հավաքականը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղն ու նվաճեց արծաթե մեդալը։
Էմին Օհանյանը արծաթե մեդալ է նվաճել Մ20 շախմատի աշխարհի առաջնությունում