Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում տուն կառուցելու վարկերի դեպքում կտրվի 5 մլն դրամ հավելում

Sputnik
Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում կտրվի 5 մլն դրամ հավելում։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Որոշվել է նաև, որ սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցության ծրագրից կարող են օգտվել առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ամուսինները, երեխա չունեցող ամուսինները, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը, ինչպես նաև առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողը։
Մանրամասները կառավարության նիստում ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։