ՀՀ-ն Արցախի բյուջեին ավելի շատ գումար էր հատկացնում, քան այսօր` որպես օգնություն. Սուրեն Պարսյան

Sputnik
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով Հայաստանի կառավարությունն այսօր արցախցիներին ավելի քիչ գումար է տրամադրում որպես օգնություն, քան հատկացնում էր Արցախի բյուջեին։ Պատերազմից հետո, երբ Արցախը կորցրեց եկամուտի աղբյուրները, Հայաստանի բյուջեից հատկացումները գրեթե կրնապատկվեցին` կազմելով մոտ 140 միլիարդ դրամ։
Այսօր Հայաստանի կառավարությունն, ըստ Սուրեն Պարսյանի արցախցիների օգնության ծրագրերի համար հատկացնում է ընդամենը 80-90 մլրդ դրամ։ Սուրեն Պարսյանը խոսել է օգնության ծրագրերի և դրանց քաղաքական նպատակի մասին։