Ուսանողական ջոկատների ձևավորումը վկայում է, որ խաղաղության օրակարգը սին է. Դավիթ Ջամալյան

Sputnik
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձևավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել ամառային աձակուրդին` հուլիս-օգոստոս ամիսներին: Ջոկատների պատասխանատուները նախատեսվում է, որ կլինեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, խմբերում ընդգրկված կլինեն նաև աղջիկներ:
Ծրագրի վերաբերյալ փորձագիտական կարծիք լսելու համար Sputnik Արմենիան դիմել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանին։