ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է, որ սոցիալական ցանցերում տարածվում են կեղծ տեսանյութեր՝ իբր երկրի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը ներդրումային խորհուրդներ է տալիս քաղաքացիներին։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Մեր բողոքից հետո սոցցանցերից հեռացվել են արհեստական ինտելեկտի միջոցով ձայնագրված կեղծ տեսանյութերը, որոնցում նախարար Շիմշեքը իբր ներդրումային խորհուրդներ է տալիս քաղաքացիներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հորդորել է չհավատալ նման տեսանյութերին։