ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար կդառնա Ռյուտեն. դաշինքը հաստատել է նրա թեկնածությունը

Մարկ Ռյուտե
Գործող գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերի 1-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՆԱՏՕ-ն Նիդեռլանդների վարչապետի պաշտոնից հեռացող Մարկ Ռյուտեին հաստատել է դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով AFP գործակալությանը:
«ՆԱՏՕ-ի հաջորդ ղեկավարը կլինի Նիդեռլանդների վարչապետ Ռյուտեն»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Ռյուտեն հայտնել էր, որ մտադիր է երեք ամսով արձակուրդ գնալ, իսկ հետո աշխատանքի կանցնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Յենս Ստոլտենբերգը, որը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից, պետք է լքեր իր պաշտոնը դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն 2022 թվականի մարտին դաշինքի երկրների ղեկավարները որոշեցին երկարաձգել նրա մանդատը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը, իսկ հետո երկարաձգեցին ևս մեկ տարով։
Նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ին։
Մհեր Ղանդիլյանը Ռուսաստանի սպորտի փոխնախարար է նշանակվել