Լոռու նախկին մարզպետը նշանակել է ՀՀ վարչապետի խորհրդական

Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը . Արխիվային լուսանկար
Այս տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ ու դժգոհել Արամ Խաչատրյանի աշխատանքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արամ Խաչատրյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- նշված է որոշման մեջ:
Նշենք, որ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ պաշտոնից ազատվել 2024–ի հունվարի 4–ին։ Նա մինչ այդ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, սակայն 2019 թվականի դեկտեմբերի 8-ին հրաժարվել էր մանդատից։
Հավելենք, որ այս տարվա հունվարի 3–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ` ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին։ Փաշինյանը դժգոհել էր մարզում կատարված շինաշխատանքների որակից և բազմաթիվ խախտումեր արձանագրել։ Դրանից հետո Խաչատրյանն ազատվել էր պաշտոնից։