ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Այսօր հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ - Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը: Տեղեկությունը հայտնում է Գորիսի համայնքապետարանը։
«Սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ։
Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի երկարությունը մոտ 10 կմ է։ Նախկինում այն հաճախ էր սողանքի պատճառով փակվում և մարդիկ ոչ միայն Գորիս, այլև իրենց կողմից մշակվող հողամասեր չէին կարողանում հասնել։
Ճանապարհի վերակառուցման անհրաժեշտություն առաջացել էր Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան մայրուղին փակելուց հետո: Այս ճանապարհը դարձել է Որոտան գյուղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին։
Ճանապարհի վերակառուցման անհրաժեշտություն առաջացել էր Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան մայրուղին փակելուց հետո: Այս ճանապարհը դարձել է Որոտան գյուղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին։
Փլուզվել է Խոտ -Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը
© Photo : official site of Goris Municipality
Փլուզվել է Խոտ -Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը
© Photo : official site of Goris Municipality