ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունի

Մովսես Հարությունյանը պաշտոնին կանցնի հուլիսի 1–ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ազգային ժողովի նախագահի օգնական։Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հիմք ընդունելով Մովսես Հարությունյանի 2024 թվականի հունիսի 24-ի դիմումը` կարգադրում եմ. 2024 թվականի հուլիսի 1-ից Մովսես Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի օգնական»,–նշված է կարգադրության մեջ:
Նշենք, որ Մովսես Հարությունյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի հանրային իրազեկման ծառայության ղեկավարն է։
Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Հարությունյանը զբաղվելու է նաև Սիմոնյանի մամուլի խոսնակի աշխատանքով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանն ազատվեց պաշտոնից։ Նա ընդամենը մի քանի ամիս աշխատեց Սիմոնյանի հետ։