ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության ավարտից մեկ տուր առաջ Հայաստանի հավաքականը զբաղեցնում է երկրորդ տեղը։
Նախավերջին՝ վեցերորդ տուրում հայ շախմատիստները նվազագույն հաշվով (2,5:1,5) հաղթեցին Գերմանիայի հավաքականին։ Էմին Օհանյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը հաղթական միավորներ բերեցին թիմին, Էրիկ Գասպարյանը պարտվեց, իսկ Բենիկ Աղասարովը ոչ-ոքի խաղաց։
Նախորդ տուրերում Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթել էր Իսրայելի Ռամաթ Գան քաղաքի հավաքականին (3,5:0,5), Թուրքիայի հավաքականին (3:1), Իսրայելի գլխավոր թիմին (3:1), ոչ-ոքի խաղացել Սլովենիայի հետ (2:2) և պարտվել Լեհաստանի հավաքականին (1:3):
Վերջին տուրից առաջ հայ պատանիները 4,5 միավորով երկրորդ տեղում են՝ կես միավորով զիջելով առաջատարին՝ Իսրայելի հավաքականին։
Նշենք, որ Եվրոպայի Մ18 առաջնությունը Ռոդոսում մեկնարկել է հունիսի 21-ին։ Ընդհանուր առմամբ անցկացվելու է7 տուր։