Արարատ Միրզոյանն Էստոնիա է մեկնում

Միրզոյանը Տալլինում համատեղ ասուլիս կտա Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնայի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հունիսի 26-27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Տալլինում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նշվում է, որ Միրզոյանը կհանդիպի Էստոնիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ:
Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։
Հիշեցնենք` Միրզոյանն ու Ցահքնան նախորդ անգամ հանդիպել են Երևանում։ Էստոնիայի ԱԳ նախարարը 2023–ի դեկտեմբերի 13-ին և 14-ին Հայաստանում էր աշխատանքային այցով: