Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին և այդ համատքեստում Բավքում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցին։
«Գերիների հարցն անընդհատ քննարկվում է ադրբեջանական կողմի և միջազգային գործընկերների հետ, այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում։ Կարծում եմ, որ դա ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ, քանի որ, մեր կարծիքով՝ գերինրը պետք է հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան»,-լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։
Գրիգորյանի խոսքով՝ խաղաղության հաստատումը նշանակում է գերիների վերադարձ, և այդ հարցը եղել և մնում է Հայաստանի իշխանությունների օրակարգում։
Գրիգորյանը լրագրողներին տեղեկացերլ է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։