Որոշվել է տանիքածածկերի նորոգման հրատապ նախագիծ կազմել.Գասպարյան

Sputnik
Կառավարության որոշմամբ վերանորոգվելու է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը սահմանազատման գործըթացի հետևանքով հայտնվել է հայ-ադրբեջանական սահմանից բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա։
«7-րդ դարի քառախորան եկեղեցու տանիքածածկերը խիստ քայքայված են, ծածկասալերը՝ մաշված և վնասված։ Անձրևի ու ձյան առաջացրած խոնավությունը եկեղեցի է ներթափանցում։ Որոշվել է տանիքածածկերի նորոգման հրատապ նախագիծ կազմել»,-Sputnik Արմենիային պատմել է վերականգնող ճարտարապետ Հրաչյա Գասպարյանը, ով նաև արցախյան Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու ճարտարապետն է եղել։