ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ուկրաինական հակամարտության կողմերին բանակցային գործընթաց սկսելու կոչ է անում:
«Այս հակամարտության հետևանքով ավելի քան 500 հազար մարդ է զոհվել։ Թուրքիան կողմերին բանակցային գործընթաց սկսելու կոչ է անում, քանի որ հակամարտությունն Ուկրաինայի սահմաններից դուրս գալու վտանգ ունի, միջուկային բախման վտանգ կա», - հայտարարել է Ֆիդանը Անկարայում չեխ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք` հունիսի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հակամարտության կարգավորման նոր տարբերակ առաջարկեց։ Ուկրաինան մերժեց նախաձեռնությունը, Վլադիմիր Զելենսկին այն վերջնագիր անվանեց։
Հունիսի 24-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Պուտինի հետ բանակցություններ անցկացնել Ղազախստանում: