Սեյրան Կիրակոսյանը Եվրոպայի փոխչեմպիոն է

Հունիսի 26–ին Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտերից երեքում հանդես են գալու Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշների մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության 110 կգ քաշային կարգում Սեյրան Կիրակոսյանը եզրափակիչում 0։5 հաշվով պարտվեց ուկրաինացի Իվան Յանկովսկուն ու դարձավ արծաթե մեդալակիր։
Սեյրան Կիրակոսյանը Եվրոպայի առաջնության մեկնարկային գոտեմարտում 5։2 հաշվով հաղթանակի էր հասել գերմանացի Վալենտինո Պրելիչի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Կիրակոսյանը բացահայտ առավելությամբ պարտության էր մատնել Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Պետրոս Կուրղինյանին, իսկ կիսաեզրափակիչում մաքուր հաղթանակ տոնել բուլղարացի Դենիս Լազարովի նկատմամբ։
Յուրիկ Մխիթարյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ. նա կմրցի ադրբեջանցու հետ
Վաղը Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտերից երեքում հանդես են գալու Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները։
Ոսկե մեդալի համար պայքարելու են Յուրիկ Մխիթարյանը(51կգ), Ալեքս Մարգարյանը (60կգ) և Մարատ Աճեմյանը (45կգ)։
Հիշեցնենք` առաջնությունն ընթանում է Սերբիայի Նովի Սադ քաղաքում։