Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել «90–ն 90–ի փոխարեն» բանաձևով

ՌԴ պաշտպանական գերատեսչությունից նշել են, որ բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 90 ռուս զինծառայող, փոխարենը 90 ռազմագերի է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերին։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«2024 թվականի հունիսի 25–ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից վերադարձվել է 90 ռուս զինծառայող, որոնց մահացու վտանգ էր սպառնում գերության մեջ։ Փոխարենը փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 90 ռազմագերի»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով ազատ արձակված զինծառայողները կտեղափոխվեն Մոսկվա՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար:
Գերատեսչությունից ընդգծել են, որ բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։
Կիևը տեղեկացված է եղել գերիների տեղափոխման մասին. ՌԴ ՊՆ
«Գերությունից ռուս զինծառայողների վերադարձի ժամանակ մարդասիրական բնույթի միջնորդական մասնակցություն է ցուցաբերել Արաբական Միացյալ Էմիրությունները»,– հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թ. փետրվարի 24–ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»:
Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար:
Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳՆ–ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Կիևում