Լոռու մարզում խոշոր կարկուտ է տեղացել

Լոռու մարզում խոշոր կարկուտ է տեղացել
Կաթնառատ գյուղում տեղացած կարկուտը գրեթե ձվի չափ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Լոռու մարզում խոշոր չափի կարկուտ է տեղացել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Գագիկ Սուրենյանը։
Նա նշել է, որ ինտենսիվ կարկուտ է տեղացել հատկապես Կաթնառատ գյուղում։
Սուրենյանը գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ կարկուտը ձվի չափերի է հասնում։
Օգտատերերը մեկնաբանություններում գրել են, որ գյուղացու ամբողջ աշխատանքն այս տարի ջուրն է ընկել։ Որոշ քաղաքացիներ էլ շոգից են դժգոհել և անձրև պահանջել։
Գառնի համայնքի բնակիչները բողոք են ներկայացրել բերքատու ծառերի կտրելու դեպքով