ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուրին:
Նշվում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային հարցեր:
«Այսօր (հունիսի 25-ին խմբ.) կայացել է ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր»,-հայտնել է գործակալության զրուցակիցը
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին նախարարները բանակցություններ էին վարել Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակում։