Հայ պատանի շախմատիստները Եվրոպայի առաջնությունում միանձնյա առաջատար են

Ավելի վաղ ՀՀ թիմը 3:1 հաշվով հաղթել էր Թուրքիայի հավաքականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 4-րդ տուրում հայ շախմատիստները 2.5:1.5 հաշվով հաղթել են առաջնությունում ամենաբարձր վարկանիշ ունեցող Իսրայելի թիմին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Էմին Օհանյան
Թիմին հաղթական միավորներ են բերել Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը:
Այս հաղթանակից հետո մեր պատանիների թիմն առաջնության միանձնյա առաջատարն է:
Ավելի վաղ ՀՀ թիմը 3:1 հաշվով հաղթել էր Թուրքիայի հավաքականին։
Հաջորդ՝ 5-րդ տուրում մեր պատանիները մրցելու են Լեհաստանի թիմի դեմ:
Ռոբերտ Փիլիպոսյան