ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Գառնի համայնքում 200-ից ավելի բերքատու դալար ծառեր են կտրել։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է համայնքի բնակիչներից Գեղամ Խաչատրյանը` հրապարակելով տեսանյութ։
Խաչատրյանը նշում է, որ կտրված ծառերի վրա բերք կար:
Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ տվյալ տարածքը դատարանի որոշմամբ նոր սեփականատեր ունի, որն իրենց համագյուղացիներից մեկն է։ Թե ինչու է նա որոշել կտրել բոլոր ծառերը, համայնքի ղեկավարը տեղյակ չէ, չի զրուցել նրա հետ։
Պողոսյանը նշեց, որ երեկ Գառնի համայնքի բնակիչներն այս հարցով բողոք են ներկայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։ Գործը քննվում է։