ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը պահուստային ֆոնդից 50 մլն դրամ է հատկացրել Լոռու մարզի Ալավերդի համայնքին:Երևանի ավագանու նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը:
Նա նշեց, որ ստանալով այդ գումարը՝ Ալավերդու իշխանությունները կկարողանան դիմել կառավարություն և դառնալ 70 և նույնիսկ 100 մլն դրամի սուբվենցիոն ծրագրի շահառու։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։