Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները մեկ շաբաթից կհանդիպեն Աստանայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Կողմերը քննարկել են Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունները։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է արտահայտվում ահաբեկչության ցանկացած դրսևորման։ Նա նաև ցավակցություն է հայտնել ռուս ժողովրդին` զոհերի առնչությամբ, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում։
Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ Ղազախստանում․ Թուրքիայի ԱԳՆ
Երկու երկրի ղեկավարները պայմանավորվել են հետագա շփումների մասով, այդ թվում` հուլիսի 3-4-ն Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ձգտելու է դադարեցնել տարածաշրջանում բոլոր հակամարտությունները։