ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ԵՄ երկրները համաձայնեցրել են Եվրահանձնաժողովի ներկայիս նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածությունը երկրորդ ժամկետի համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին:
«ԵՄ առաջնորդները, որոնք բանակցում են դաշինքում բարձրաստիճան պաշտոնների շուրջ, պայմանավորվել են Ուրսուլա ֆոն դեր Լյայենին առաջադրել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԵՄ առաջնորդները նաև պայմանավորվել են Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնում առաջադրել Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոշտուին, իսկ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասին առաջադրել եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնում, որը հիմա զբաղեցնում է Ժոզեպ Բորելը: