ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 42-ամյա տղամարդը հունիսի 24–ին կենցաղային հարցերի շուրջ կնոջ հետ վիճաբանել է, ինչի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է նրա որովայնին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«35-ամյա կնոջը պատճառվել էր թափանցող ծանր մարմնական վնասվածք: Նա տեղափոխվել է հիվանդանոց»,– ասված է հաղորդագրությունում։
Տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: