Արևմուտքը ճնշում է գործադրում ՀՀ–ի վրա` դրդելով հակառուսական դիրքորոշում որդեգրել. Լեբեդև

ԱՊՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է որ որ դեռևս չի տեսնում Հայաստանի՝ ԱՊՀ–ից դուրս գալու մասին ազդակներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Արևմտյան երկրները ճնշում են գործադրում ՀՀ–ի վրա՝ դրդելով մի շարք դեպքերում հակառուսական դիրքորոշում որդեգրել։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտափորձագիտական 10–րդ համաժողովի շրջանակում։
Նա նշել է, որ ճնշումներն ուղղված են նրան, որ ՀՀ–ն դադարեցնի համագործակցությունը Անկախ պետությունների համագործակցության շրջանակում, սակայն դա առաջին հերթին կվնասի հենց Հայաստանին։
«Ես տեսնում եմ Արևմուտքի հսկայական ճնշումը հայ գործընկերների վրա։ Մեծ ափսոսանքով եմ արձանագրում, որ ԱՊՀ շատ համաժողովներին Հայաստանը վերջին շրջանում դադարել է մասնակցել»,– ասել է Լեբեդևը։
Նրա կարծիքով` դա վատ է ինչպես ԱՊՀ–ի, այնպես էլ ՀՀ–ի համար։ Միաժամանակ Լեբեդևն ընդգծել է, որ դեռևս չի տեսնում Հայաստանի՝ ԱՊՀ–ից դուրս գալու մասին ազդակներ։
Հայաստանը ԱՊՀ-ին իր մասնակցությունը թուլացնելու մասին ազդակ չի ուղարկել. Լեբեդև