ՀՀ–ը ՌԴ–ից ավելի արդյունավետ դաշնակից ոչ ունեցել է, ոչ էլ կարող է ունենալ. Էդուարդ Շարմազանով

Sputnik
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում կարծիք է հայտնել, որ Հայաստանը Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից ոչ ունեցել է, ոչ էլ կարող է ունենալ։
«Հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունները բխում են մեր պետական շահերից։ Հավաքական Արևմուտքի ձգտումը՝ Վրաստանից ստանալ նոր հակառուսաստան և նոր Ուկրաինա, չիրականացավ, որովհետև Վրաստանում կա պետականամետ, ազգային, ինքնիշխան ղեկավարություն, որը շատ ուղիղ ասեց՝ այո, մեր ճանապարհը դեպի Եվրոպա է, բայց մենք Արևմուտքի ձեռքը գործիք չենք դառնա Ռուսաստանի դեմ»,– ասել է Շարմազանովը` զուգահեռներ անցկացնելով Հայաստանի ու Վրաստանի միջև։
ՀՀԿ խոսնակն անդրադարձել է նաև ներքաղաքական զարգացումներին` ասելով, որ ԱԺ–ում ընդդիմության մանդատների վայր դնելը սահմանադրական ճգնաժամ չի ստեղծի, քանի որ գործող Սահմանադրությունը Ազգային ժողովը լուծարելու ոչ մի հնարավորություն չի տալիս։
Փոխարենը խորհրդարանական ընդդիմությունն այդ քայլով կզրկվի միջազգային հարթակներում Հայաստանի խնդիրները բարձրաձայնելու հնարավորությունից։