Հայաստանի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք. ՌԴ փոխվարչապետ Օվերչուկ

Sputnik
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր կայացծ Պրիմակովյան ընթերցումների ժամանակ կարծիք է հայտնել, որ Հայաստանի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք։
Օվերչուկը շեշտել է, որ ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն անհամատեղելի են, և այն օգուտները, որոնք պետությունը ստանում է Ռուսաստանի հետ բարեկամությունից, պետք է ընկալել որպես վճար, որը Ռուսաստանի Դաշնությունը տալիս է իր անվտանգության և ռազմավարական խորության համար։
Ռուսաստանի փոխվարչապետի դիտարկմամբ` արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան անհետևանք չի մնա։