Բաքուն անընդհատ իրականությանը չհամապատասխանող տվյալներ է տարածում, որոնք ՊՆ–ը հերքում է. Արման Սարգսյան

Sputnik
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ադրբեջանական կողմի տեղեկատվական սադրանքներին։
«Բաքուն անընդհատ իրականությանը չհամապատասխանող տվյալներ է տարածում, որոնք ՊՆ–ը հերքում է»,– ասել է Արման Սարգսյանը։
Փոխնախարարը վստահեցրել է, որ ՊՆ–ը Ադրբեջանի ապատեղեկատվության մեջ վտանգ չի տեսնում` հակառակ դեպքում հանդես կգար համապատասխան հայտարարությամբ։