Սողանք Վայոց Ձորում․ Հորբատեղում ավտոճանապարհ է փակվել

Հողամասերի գերխոնավացման հետևանքով գյուղի փողոցում մոտ 80 խմ սողանք է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Այսօր առավոտյան Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղում սողանք է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 07։35-ի սահմաններում։ Փրկարարները տեղեկացվել են, որ Հորբատեղ գյուղի 9-րդ փողոցում տեղի է ունեցել սողանք, ճանապարհը փակվել է։
Պարզվել է, որ սողանքի (մոտ 80 խմ) պատճառ է դարձել հողամասերի գերխոնավեցումը։
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Սողանք Վայոց Ձորում