Պորտուգալացի կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրան միացել է հայկական «Նոային»

Հելդեր Ֆերեյրան
Ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել Կիպրոսի «Անորտոսիսից», որի կազմում մասնակցել է Կիպրոսի առաջնության 67 խաղի ու դարձել 9 գոլի հեղինակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Նոա» ֆուտբոլային ակումբին է միացել պորտուգալացի կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրան։ Ֆեյսբուքյան էջում տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ես զգում եմ, որ նախագիծը շատ հավակնոտ է: Կարծում եմ՝ մենք ամեն ինչ ունենք արժեքներ ստեղծելու և այս ակումբն էլ ավելի բարձրացնելու համար»,- ասել է Ֆերեյրան։
Ֆերեյրան «Վիտորիա Գիմարայեշի» սան է։ 2017 թվականից հանդես է եկել ակումբի գլխավոր թիմում, իսկ 2019-ին տեղափոխվել է «Պասուշ Ֆերեյրա»։ Պորտուգալիայի բարձրագույն լիգայում նա անցկացրել է 111 խաղ ու դարձել 10 գոլի հեղինակ։ Նա հանդես է եկել Պորտուգալիայի տարբեր տարիքային հավաքականներում՝ մինչև 20 տարեկանների հավաքականում 2 գոլ է խփել անցկացրած 5 խաղում։ 27-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Կիպրոսի «Անորտոսիսից», որի կազմում մասնակցել է Կիպրոսի առաջնության 67 խաղի ու դարձել 9 գոլի հեղինակ։