Կիրանց-Աճարկուտ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

Աճարկուտով անցնող ճանապարհը Կիրանց գյուղ գնալու այլընտրանքային ճանապարհ կդառնա այն բանից հետո, երբ սահմանազատման շրջանակներում բնակավայրի մուտքի ճանապարհային կամուրջը կհանձնվի Ադրբեջանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Այսօր՝ ժամը 14.00-ի սահմաններում, Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։
Պատճառը ճանապարհաշինական աշխատանքներն են, հայտնում են Ճանապարահային դեպարտամենտից։
Աճարկուտով անցնող ճանապարհը Կիրանց գյուղ գնալու այլընտրանքային ճանապարհ կդառնա այն բանից հետո, երբ սահմանազատման շրջանակներում բնակավայրի մուտքի ճանապարհային կամուրջը կհանձնվի Ադրբեջանին։ Դելիմիտացիայի շրջանակներում Կիրանցի տարածքի մի մասը ՝ երկու տուն, կամուրջ, դեպի Վրաստան միջպետական ճանապարհի հատված և նախապես 50-ից ավելի հողամասեր, պետք է անցնեն Ադրբեջանին։