ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Այսօր` հունիսի 24–ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. կան տուժածներ և մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 19:10-ի սահմաններում Ստեփանավանի թունելի հարևանությամբ բախվել են «Opel Zafira» ու «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել»,–գրում է կայքը։
Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: