Իրանը նախագահ է ընտրելու․ թեկնածուների և նրանց կողմնակիցների լուսանկարները

Ուղղաթիռի կործանումից հետո, որը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և ևս յոթ մարդու մահվան պատառ էր դարձել, Պահապանների խորհուրդը հաստատել է նախագահական ընտրություններին մասնակցող վեց թեկնածուների:
Sputnik
Իրանում նախագահական ընտրությունները ժամանակից շուտ կկայանան ավիավթարի հետևանքով նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահվան պատճառով: Թեկնածուների գրանցումը տեղի է ունեցել մայիսի 30-ից հունիսի 3-ը։ Հունիսի 11-ին հայտարարվել է թեկնածուների վերջնական ցուցակը:
Նրանց թվում են․
1.
Մոհամմադ Բաղեր Քալիբաֆ․ խորհրդարանի խոսնակ, Թեհրանի նախկին քաղաքապետ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա: Քալիբաֆը նախկինում երկու անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին և ինքնահռչակ «Իսլամական հեղափոխության զինվոր» է:
2.
Սաիդ Ջալիլի․ միջուկային ծրագրի հարցով Իրանի նախկին գլխավոր բանակցողն է և գերագույն առաջնորդի ներկայացուցիչը Ազգային անվտանգության գերագույն խորհրդում: Ջալիլին հայտնի է որպես ուլտրապահպանողական և մասնակցել է 2013 թվականի նախագահական ընտրություններին։
3.
Ամիր Հոսեյն Գազիզադե Հաշեմի․ բժիշկ է, Ռայիսիի ժամանակ փոխնախագահ է եղել, Նահատակների և վետերանների հիմնադրամի ղեկավարն է: Հաշեմին մասնակցել է նաև 2021 թվականի նախագահական ընտրություններին՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։
4.
Մասուդ Պեզեշկիան․ առողջապահության նախկին նախարար: 2016-2020 թվականներին եղել է Թավրիզից խորհրդարանի պատգամավոր և խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ։
5.
Մոստաֆա Պուրմոհամադին թեկնածուների թվում միակ իսլամական հոգևորականն է, ներքին գործերի նախկին նախարարը և արդարադատության նախարարը: Նախկինում նա նաև հեղափոխական դատարաններում դատախազի և հետախուզության փոխնախարարի պաշտոններ է զբաղեցրել։
6.
Ալիռեզա Զաքամին Թեհրանի քաղաքապետն է, ուլտրապահպանողական, որը նախկինում երկու անգամ որպես թեկնածու մերժվել էր նախագահական ընտրություններում:
Նշենք, որ քարոզարշավը կտևի մինչև հունիսի 26-ը, ընտրությունները կկայանան հունիսի 28-ին: Եթե թեկնածուներից ոչ մեկը ձայների 50 տոկոսից ավելին չհավաքի, հուլիսի 5-ին կանցկացվի երկրորդ փուլը։
1 / 10

Իրանի նախագահական ընտրություններում ռեֆորմատոր թեկնածու Մասուդ Պեզեշկիանի աջակցի ձեռքին դրոշ է, որի վրա պարսկերեն գրված է «հանուն Իրանի»

2 / 10

Իրանի նախագահական ընտրություններում ռեֆորմիստների թեկնածու Մասուդ Պեզեշքկիանը (ներքևում ՝ կենտրոնում) ողջունում է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Թեհրանում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ

3 / 10

Սաիդ Ջալիլիի կողմնակիցները մեծ մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո նրա նախընտրական թռուցիկներն են բաժանում

4 / 10

2020 թվականին Բաղդադում սպանված Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Քուդս» ուժերի հրամանատարի` Ղասեմ Սոլեյմանիի կիսանդրին

5 / 10

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Քալիբաֆը (կենտրոնում), որը նախագահի թեկնածու է հունիսի 28-ին սպասվող ընտրություններում, ելույթ է ունենում մյուս թեկնածուների՝ արդարադատության նախկին նախարար Մոստաֆ Փուրմոհամմադիի (աջից) և Ամիրհոսեյն Գազիզադե Հաշեմիի հետ

6 / 10

Նախագահական ընտրություններում թեկնածու Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի կողմնակիցները

7 / 10

Կանայք սպասում են իրենց թեկնածուիհետ հանդիպմանըԹեհրանի ավտոկայանում

8 / 10

Մասուդ Պեզեշքիանի կողմնակիցներըԹեհրանում նախընտրականժողովում

9 / 10

Մարդիկ՝ Իրանի նախագահի թեկնածուՄոհամմադ Բաղեր Կալիբաֆի նախընտրականպաստառի ֆոնին

10 / 10

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Քալիբաֆի՝ նախագահի ամենահայտնիթեկնածուի կողմնակիցները։