Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը

Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը
ՊՆ կենտրոնական հավաքակայանում ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Այդ առիթով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:
Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը
«ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը զինված ուժերի համալրման գործընթացի կազմակերպման պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը
ՊՆ–ից տեղեկացնում են, որ ԶՈւ ավագ սպայակազմը զեկուցել է նախապատրաստական լայնածավալ աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության վերաբերյալ:
Այցի ավարտին Ասրյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին գործընթացը պատշաճ անցկացնելու համար: