Երևանի քաղաքապետարանը հրատապ կարգով 8 մեքենա և 9 շարժիչ կգնի աղբահանության համար

Աղբահանող մեքենա
Աղբահանող մեքենա
Համապատասխան տեխնիկայի համար գումարներն արդեն նախատեսված են բյուջեով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը աղբահանությունը պատշաճ կատարելու համար հրատապ կարգով տեխնիկա ձեռք կբերի: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի «Աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը` ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին, թե ինչ փուլում է աղբահանության համար տեխնիկա ձեռք բերելու հարցը։
«Սա արվում է, որպեսզի աղբահանության խնդիրը չսրվի։ Խոսքը 8 մեքենայի և 9 շարժիչի լրակազմի մասին է, որպեսզի հնարավոր լինի շահագործել նաև ավտոպարկում գտնվող մյուս մեքենաները։ Դրանք շարժիչների խափանման պատճառով կանգնած են։ Մեկ ամսվա ընթացքում մեքենաներն ու շարժիչները Հայաստանում կլինեն, երբ կկնքվի պայմանագիրը»,– նշեց Կատվալյանը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վիլեն Արևշատյանն էլ նշեց, որ գումարներն արդեն նախատեսված են բյուջեով, կարող են ժամանակացույցը ներկայացնել և գնման գործընթացը սկսել։
Սխալ ուղղությամբ են գնում. ի՞նչ կլինի, եթե շրջիկ երաժիշտներին հեռացնեն Երևանի փողոցներից