Երևանի փողոցներից սկսել են հեռացնել մեքենաների կմախքները. Ավինյանը հանձնարարական տվեց

Երևան
Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում այդ աշխատանքներն արդեն արվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երևանի տարբեր վարչական շրջաններում սկսվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթացը: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Շատ լավ աշխատանք են արել Կենտրոնը, Արաբկիրը։ Խոսքը հնամաշ մեքենաների կմախքների մասին է, որոնք հեռացվել ու հեռացվում են»,– ասաց Ավինյանը։
Նա մյուս վարչական շրջաններին հանձնարարեց սկսել այդ աշխատանքները։
Առաջիկայում Երևանի փողոցներից 9-ում մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով