Առաջիկայում Երևանի փողոցներից 9-ում մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Մալուխներ
Նախատեսվում է մալուխներից ազատվելու ծրագիրն իրականացնել փուլ առ փուլ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երևանի փողոցներից 9-ում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Թևոսյանը։
Նա ընդգծեց, որ նախատեսված է այդ ծրագիրը փուլ առ փուլ իրականացնել 28 փողոցում։
Այժմ աշխատանքներ են իրականացվելու Երևանի Վարդանանց, Խորենացի, Մյասնիկյան, Աճառյան, Թումանյան, Տիգրան Մեծ, Մելիք Ադամյան, Արգիշտի և Հանրապետություն փողոցներում։
«Վարդանանց փողոցում 1.5 կմ քանդման ենթակա խրամուղին գրեթե փորվել է, մնացել է ընդամենը 120 մ–ը»,– ասաց Թևոսյանը։
Նա նշեց նաև, որ շուրջ 80 կմ խրամուղի կփորվի:
Երևանի քաղաքապետարանը հրատապ կարգով 8 մեքենա և 9 շարժիչ կգնի աղբահանության համար
Հիշեցնենք, որ ծրագիրը մեկնարկել է Ամիրյան փողոցից, որտեղ բոլոր մալուխներն անցնում են ստորգետնյա կապուղով։