ԵՄ-ն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. սահմանափակվել է ՀԲԳ-ի տարանցումը

ԵՄ դրոշ
Ավելի վաղ եվրոպական իշխանությունները նոր սահմանափակումներն անվանել էին «հզոր և կարևոր»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը, ներառյալ եվրոպական նավահանգիստներով ռուսական հեղուկացված բնական գազի տարանցման սահմանափակումները։ Տեղեկությունը հայտնում է ԵՄ Խորհուրդը։
Թարմացված պատժամիջոցների ցանկում են հայտնվել Ռուսաստանից 116 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Պատժամիջոցներն անդրադարձել են նաև ռուսական ՀԲԳ-ին. արգելք է դրվում եվրոպական նավահանգիստներով դրա տարանցման վրա: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կշարունակի ՀԲԳ գնել Ռուսաստանից, բայց կարգելի դրա վերաարտահանումը։
Ինչպես պնդում է ԵՄ խորհուրդը, նոր փաթեթում ներառվել են միջոցներ, որոնք «առավելագույնի կհասցնեն գոյություն ունեցող պատժամիջոցների ազդեցությունը [Ռուսաստանի վրա] սողանցքների վերացման հաշվին»:
Էլ ինչ է ներառված պատժամիջոցների 14-րդ փաթեթում.
ԵՄ ընկերությունները պատասխանատու են այն բանի համար, որ երրորդ երկրներում իրենց «դուստրերը» չշրջանցեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները;
ԵՄ-ն արգելել է ներդրումները, ապրանքների, տեխնոլոգիաների և ծառայությունների մատուցումը ՀԲԳ նախագծերի ավարտի համար, ինչպիսիք են «Արկտիկ ՀԲԳ -2»-ը և «Մուրմանսկ ՀԳԲ»-ն;
ԵՄ-ն պատժամիջոցների 14-րդ փաթեթում ներառել է 61 ընկերությունների ՌԴ-ից, Չինաստանից, ԱՄԷ-ից, Թուրքիայից, որոնց դեմ երկակի նշանակության տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներ են մտցվել;
ԵՄ-ն արգելել է Ռուսաստանից հելիումի ներկրումը և մանգանի հանքաքարերի, պլաստիկի մի շարք տեսակների, հազվագյուտ տարրերի, էլեկտրոնային բաղադրիչների արտահանումը ՌԴ;
ԵՄ-ն արգելել է իր ավիաընկերություններին չարտերներ և մասնավոր թռիչքներ իրականացնել ամբողջ աշխարհում՝ Ռուսաստանից ֆիզիկական և իրավաբանական անձանց պատվերով;
ԵՄ ընկերությունները, որոնք ռազմական ապրանքներ են վաճառում երրորդ երկրներին, պետք է բացահայտեն և գնահատեն Ռուսաստան դրանց վերաարտահանման ռիսկերը։
Ռուսաստանի կողմից մշակութային և պատմական արժեքների վաճառքի արգելքը, որոնք հնարավոր է՝ ուկրաինական ծագում ունենան։