Ասուլիս. «ՀՀ արտաքին քաղաքականությունը աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին»

Էդուարդ Շարմազանով
Sputnik
Իրավիճակը մեր տարածաշրջանում և աշխարհում շարունակում է լարված մնալ՝ ահաբեկչություններ Հյուսիսային Կովկասում, Իրանում սպասվող ընտրություններ, արաբա-իսրայելական չխամրող հակամարտություն և հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթ։
Զուգահեռաբար Ազգային ժողովում քննարկվում է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման տարբերակը, իսկ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարում է Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին:

Հունիսի 25-ին` ժամը 13.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը կներկայացնի երկրի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ իր տեսակետը։

Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։