Վարդենուտ գյուղի բնակիչները փակել էին Երևան–Ապարան ճանապարհը

Sputnik
Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն այսօր առավոտյան փակել էին Երևան–Ապարան ճանապարհը։ Պատճառն այն է, որ «ՌԻԴ» ընկերությունը շուկայականից անհամեմատ ցածր գին է առաջարկում իրնց հողատարածքների դիմաց, որոնք պետությունը ճանաչել է գերակա շահ։ Այդ հողամասերում ՌԻԴ-ը պետք է իրականացնի զբոսաշրջային, լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական ներդրումային ծրագիրը։
Վարդենուտի բնակիչները մոտ 3 ժամ փակ պահելուց հետո բացել են ճանապարհը` Փաշինյանի հետ հանդիպման խոստումի դիմաց։