Գորիս-Կապան փակ ճանապարհի պատճառով համայնքում կյանքը պասիվացել է

Sputnik
Միշա Աղաջանյանն իր հացատունը Գորիս–Կապան ճանապարհին 25 տարի առաջ է բացել։ Խնամված այգում տեղադրված տաղավարները գրավում էին ճանապարհից հոգնած անցորդների ուշադրությունը, հացատան մուտքի մոտ փակցված` «Միշայի մոտ» գրությունը, ծանոթ էր ճանապարհով անցնողներին։ 2021թ–ի սեպտեմբերից, երբ Ադրբեջանն ապօրինի անցակետ տեղադրեց՝ ճանապարհն ամայացել է, Միշա պապի հացատունը մնացել է հյուրերեին կարոտ։
Հացատան հարևանությամբ փոքր հողակտորն էլ հարևան Քարահունջ գյուղի բնակիչներինն է։ Անահիտ Թափտուրյանն օրվա մեծ մասն ամուսնու հետ այդ հողամասում է անցկացնում։ Հիշում է երբեմնի աշխույժ ճանապարհի անցուդարձը, 44-օրյա պատերազմի սարսափն ու ողբերգությունը։