Արգելվում է երկար, լաքապատ եղունգներով մոտենալ պացիենտներին

Sputnik
Բուժհաստատություններում արգելվում է երկար, լաքապատ եղունգներով մոտենալ պացիենտներին։ Հունիսի 1-ին ուժի մեջ են մտել ձեռքերի հիգիենայի վերաբերյալ առողջապահության նախարարության նոր կարգավորումները: Ըստ դրանց արգելվում է բժիշկներին «շիլաք», «գել լաք» անել, երկար եղունգներ ունենալ, կրել ժամացույց, մատանի… «իրավախախտներին» սպառնում է տուգանք:
Պարզվում է՝ երկար ու լաքապատ եղունգները վարակների տարածման աղբյուր են։ Եվ նույնիսկ ձեռնոցով բուժաշխատողը կարող է դառնալ վարակի փոխանցման աղբյուր։ Ինչ ձեռքերով պետք է պացիենտին մոտենան բուժաշխատողները․ պարզաբանել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության վարչության բժիշկ Շողիկ Ավետիսյանը։