Արտահերթի նպատակը մինչև COP29 –ը բռնապետական ընտրություններն ավարտելն է․ Տաթևիկ Հայրապետյան

Sputnik
Ադրբեջանում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հենց խորհրդարանն է դիմել Ալիևին` իրենց ցրելու և արտահերթ ընտրություն նշանակելու խնդրանքով։ Փաստաթղթին կողմ են քվերակել բոլոր պատգամավորները բացի մեկից։
Ադրբեջանում հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային այս տարվա նոյեմբերին։ Նոյեմբերին Բաքվում պետք է անցկացվի COP29 կլիմայական համաժողովը։ Ինչով է պայմանավորված Բաքվի որոշումը և ով է խորհրդարանում դեմ քվերակած այդ միակ խիզախը` հարցերի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։