Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Վաղը Սևաստոպոլում սգո օր է՝ ի հիշատակ ուկրաինական հարձակման զոհերի

Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը
Նահանգապետը գրել է, որ Սեւաստոպոլը սգում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Վաղը` հունիսի 24–ին, Սևաստոպոլում սգո օր է հայտարարվել` ի հիշատակ ուկրաինական զինված ուժերի հարձակումից զոհվածների, հայտնել է մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը Telegram-ի իր ալիքում։
«Այսօր տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Սևաստոպոլում վաղը՝ հունիսի 24-ին, սգո օր է հայտարարվել: Սևաստոպոլում չեղարկվելու են բոլոր մշակութային, սպորտային և այլ հանրային միջոցառումները»,–ասված է Ռազվոժաևի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ պետական ​​և քաղաքային հիմնարկների շենքերի ​​դրոշները կխոնարհեն։
Հունիսի 23-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12:15-ին կանխամտածված ահաբեկչություն է իրականացվել Սևաստոպոլ քաղաքի վրա ամերիկյան հինգ օպերատիվ-մարտավարական ATACMS հրթիռներով՝ հագեցած կասետային մարտագլխիկներով։ Հրթիռային հարձակումը հետ մղելիս ռուսական հակաօդային պաշտպանությունը որսացել է չորս հրթիռ։ Հինգերորդ ամերիկյան հրթիռի բեկորային մարտագլխիկի պայթյունն օդում հանգեցրել է բազմաթիվ զոհերի Սևաստոպոլի խաղաղ բնակիչների շրջանում։ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել և տարբեր ծանրության վիրավորում է ստացել 124 մարդ, որոնցից 27-ը երեխաներ են։ Զոհվածների թվում 2 երեխա կա։
Բժիշկները պայքարում Սևաստոպոլում վիրավորված 5 երեխաների կյանքի համար. Լվովա-Բելովա