ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզում ցեմենտով բարձված «ԿամԱԶը» բախվել է քարին և կողաշրջվել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարը տեղի է ունեցել 16։00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 54 կմ հատվածում։
Վարորդը՝ Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Միքայել Հովհաննիսյանը, տեղում մահացել է։ Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։