ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Սևաստոպոլի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից մեկը՝ 2 տարեկան երեխա: Տեղեկությունը հայտնում է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը Տելեգրամ– ալիքում:
«Նախնական տեղեկություններով՝ Սևաստոպոլի վրա Ուկրաինայի զինված ուժերի այսօրվա հարձակումից զոհվել է 2 խաղաղ բնակիչ, որոնցից մեկը 2 տարեկան երեխա է։ Իրավիճակը ծանր է, այնտեղ են ուղարկվել շտապօգնության բոլոր առկա բրիգադները։ Մարդկանց մի մասն արդեն տեղափոխվել է հիվանդանոց, նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։ Մոբիլիզացված են բոլոր ուժերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռազվոզժաևը նշել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 22 մարդ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոն քաղաքում խաղաղ բնակիչ է զոհվել, երեք մարդ էլ վիրավորվել Է Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: