ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Այսօր առավոտյան՝ ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայթյուն գազի արտահոսքից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին հյուրանոցային համալիրից։
Պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Հյուրանոցից հայտնեցին, որ տղամարդը 39 տարեկան է, հյուրանոցի անվտանգության աշխատակիցն է․ նրա վիճակի մասին այս պահին տեղեկություններ չկան։
Պայթյունի հետևանքով կոտրվել են անցակետի ապակիները։
Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում պայթյունի պատճառները պարզելու համար։