«Կրասնոդարի» սան, դարպասապահ Ալեքսեյ Պլոշադնին տեղափոխվեց «Նոա»

«Կրասնոդարի» սան, դարպասապահ Ալեքսեյ Պլոշադնի
Ֆուտբոլիստը նշել է, որ ուրախ է իր մարզական կարիերայում նման շրջադարձի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. «Կրասնոդարի» սան, դարպասապահ Ալեքսեյ Պլոշադնին տեղափոխվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի «Նոա» ակումբ: Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
«Ես շատ ուրախ եմ նման մեծ ակումբի և նախագծի մաս դառնալու համար: Անհամբեր սպասում եմ այն պահին, թե երբ կարող եմ սկսել իմ ներդրումն ունենալ թիմի հաջողություններում»,- պայմանագիրը ստորագրելուց հետո ասել է Ալեքսեյ Պլոշադնին։
Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը նա անցկացրել է «Վան» ֆուտբոլային ակումբում, որի կազմում 7 խաղ է ունեցել Հայաստանի Պրեմիեր լիգայում:
Պլոշադնին 20 տարեկան է, ծնվել է 2004 թվականի ապրիլի 21-ին: Նրա հասակը 191 սմ է, քաշը՝ 84 կգ։